Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Անգելա Մերկել. «ԵՄ-ն ձգտում է Ռուսաստանի հետ լինել, բայց մերժում է «ուժի իրավունքը»»

Անգելա Մերկել. «ԵՄ-ն ձգտում է Ռուսաստանի հետ լինել, բայց մերժում է «ուժի իրավունքը»»
03.01.2015 | 15:03

ԵՄ երկրները ձգտում են Եվրոպայում անվտանգության հաստատմանը Ռուսաստանի հետ միասին՝ այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ժողովրդին ուղղված տարեմուտի ուղերձում: Նա քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունը ՈՒկրաինայի հարցում. «Անկասկած մենք ուզում ենք Եվրոպայի անվտանգությունն ապահովել Ռուսաստանի հետ միասին, այլ ոչ թե ընդդեմ Ռուսաստանի»,-ընդգծել է նա: Խոսելով Ռուսաստանին Ղրիմի միացման մասին, նա ասել է. «Եվրոպան միանշանակ չի կարող և չի ընդունի ուժեղի (Ռուսաստանի) իրավունքը, որը խախտում է միջազգային իրավունքը»: Կանցլերը կարծում է, որ 2014-ին ուկրաինական ժողովրդի ինքնորոշումը հարցականի տակ հայտնվեց Ռուսաստանի քաղաքականության պատճառով: «Եվրոպան որոշել է բաժանված չլինել, բայց ավելի կարևոր է գործել իբրև միասնական հասարակություն ի պաշտպանություն սեփական խաղաղ կարգի ու արժեքների»,- ասել է Անգելա Մերկելը:

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ